Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Լոլիկով դիմակներ

Լոլիկով դիմակներ

Լոլիկով դիմակները կվերադարձնեն հոգնած մաշկի գույնը եւ թարմությունը՝ շնորհիվ վիտամիններ C եւ E-ի բարձր պարունակության։ Բացի այդ, կվերադարձվի մաշկի երբեմնի առաձգականությունը։

Չոր մաշկի համար

Միջին մեծության լոլիկը քերիչով անցկացնել, 1/2 թ. գդալ օսլա եւ մի քանի կաթիլ ձիթապտի յուղ խառնել եւ քսել դեմքին։ Հրաշալի դիմակ է չոր մաշկի համար։

Խառնել երկուական ճաշի գդալ լոլիկի հյութն ու ալյուրը։ Քսել դեմքին, ծածկել թանզիֆով, պահել 15-20 րոպե։ Լվանալ տաք ջրով։ Խոնավեցնող ազդեցություն է թողնում։

Ճարպոտ մաշկի համար

Մաքրած եւ տրորելով փափկեցրած լոլիկին ավելացնել 2 թեյի գդալ եգիպտացորենի թեփ, խառնել եւ տեղադրել դեմքին։ Հրաշալի միջոց է մաշկի լայնացած ծակոտիների համար։ Օգտակար է նաեւ դեմքը շփել լոլիկահյութով, պահել դեմքի վրա մինչեւ լրիվ չորանալը։ Լվանալ գոլ ջրով։

3 ճաշի գդալ լոլիկի հյութը խառնել 1 թեյի գդալ մաղադանոսի հյութին, լցնել կաղապարիկների մեջ, դնել սառնարանի սառցախցիկ։ Օգտագործել դեմքը շփելու համար։

Նորմալ մաշկի համար

2 ճաշի գդալ թարմ կաթնաշոռի վրա լցնել 1 ճաշի գդալ կաթ, 1 թեյի գդալ արեւածաղկի յուղ, մանր քերիչով անցկացրած լոլիկ։ Մի պտղունց աղ ավելացնել։ Պատրաստած շիլան քսել դեմքին 15-20 րոպե։ Դեմքը լվանալ տաք ջրով, վերջում սառը ջրով ցայել։

Հասած 1 լոլիկը մանր քերիչով անցկացնել, խառնել 1 ճ/գ օսլային, ավելացնել կիտրոնահյութ՝ 1 թեյի գդալ (կամ խաղողի հյութ), լավ խառնել եւ քսել դեմքին։ Պահել 20 րոպե։ Լվանալ տաք ջրով եւ չորացնել դեմքը անձեռոցիկով։

Հեղինակ. Ջուլիետա Սահակյան
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ